«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԼՂ ՊՆ․ Շփման գծում կրկին նկատվում են ադրբեջանական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր

ԼՂ ՊՆ․ Շփման գծում կրկին նկատվում են ադրբեջանական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր
01.05.2018 | 20:28

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «ի տարբերություն հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում, որում նաև տեսանյութ է հրապարակված:

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ